Հայաստանի բժշկագիտություն 3.2010
Ակադեմիկոս Էմիլ Սամսոնի Գաբրիելյանի հիշատակին
Կյանքից հեռացավ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, ՀՀ Առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը, իր գործունեությամբ խորը հետք թողնելով Հայաստանի առողջապահության և բժշկագիտության զարգացման մեջ:
Է. Ս. Գաբրիելյանը ծնվել է 31.01.1931 թ.-ին ք. Աշտարակում:
1954 թ.-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
Նա անցել է բեղմնավոր ստեղծագործական ուղի, աշխատելով
-
1971-1975թթ. Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր;
-
1975-1989թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար;
-
1988-1994թթ. Երևանի բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնի վարիչ;
-
1992 թվականից` ՀՀ Առողջապահության նախարարությանն առընթեր Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության տնօրեն;
- 1994 – 2006 թթ.` ՀՀԳԱԱ փոխպրեզիդենտ և Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀԳԱԱ նախագահության անդամ:
Է.Գաբրիելյանն իր ամբողջ գործունեության ընթացքում, գերազանց կատարելով իր վրա դրված պարտականությունները, մնացել է նվիրված գիտությանը` համատեղելով աշխատանքը Բժշկական ինստիտուտի դեղաբանության ամբիոնի պրոֆեսորի և Արյան շրջանառության դեղաբանության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պարտականությունների հետ:
Նրա նախաձեռնությամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել հանրապետության առողջապահության և բժշկագիտության զարգացման համար:
Անվանի գիտնականը, որի անունը վաղուց դուրս է եկել հանրապետության սահմաններից, պատրաստել է 11 դոկտոր և 18 թեկնածու, ակտիվորեն մասնակցել Հայաստանում դեղաբանության զարգացմանը` իր ավանդը ներդնելով բժշկագիտության բնագավառի առաջընթացում:
Է.Գաբրիելյանը կազմակերպել է դեղաբանների համամիութենական համագումար, սովետահնդկական գիտաժողով, ուղեղի արյան շրջանառությանը նվիրված կոնֆերանսներ, խմբագրել մի շարք մեծարժեք աշխատություններ:
Էմիլ Գաբրիելյանի գիտական աշխատանքների ցուցակն ընդգրկում է ավելի քան 330 անվանում, այդ թվում` 4 մենագրություն, 4 դասագիրք և «Լինել թե չլինել»,«Փլուզում» գրքերը: Է.Գաբրիելյանի մենագրությունները բարձր են գնահատել այնպիսի խոշոր գիտնականներ, ինչպիսիք են Ա.Մ.Հարպերը, Գ.Մ. Դոուլը, Ա.Վ.Վալդմանը, Մ.Դ. Մաշկովսկին, Վ.Վ.Զակուսովը, Ե.Ի. Չազովը և ուրիշներ: Նրա ստացած տվյալները հնարավորություն ընձեռեցին առաջադրելու նոր հայեցակարգ հեմատոգեն անգիոսպազմի արդյունքում ուղեղային արյան շրջանառության խանգարումների մեխանիզմի մասին: Անվանի գիտնականը իր գիտական արդյունքների մասին բազմիցս հանդես է եկել միջազգային գիտաժողովներում, այդ թվում` Մյունխենում, Սան-Ֆրանցիսկոյում, Հելսինկիում, Փարիզում, Տոկիոյում, Լոնդոնում, Սարաևոյում, Լոս-Անջելոսում և այլուր:
Անվանի գիտնականը ներկայացված է միջազգային 10 հանրագիտարաններում:
Գիտնականն արժանացել է բազմաթիվ մրցանակների, միջազգային և կառավարական պարգևների և շնորհների:
Ակադեմիկոս Է.Գաբրիելյանը առաջին հայ գիտնականն է, որն արժանացել է Միավորված ազգերի գիտության, կրթության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՈ) միջազգային Կալինգայի մրցանակին, որին մինչև այժմ արժանացել են աշխարհի գիտության և մշակույթի ընդամենը 53 ականավոր գործիչներ:
Է.Ս.Գաբրիելյանի համար գիտության նվաճումները ժողովրդական լայն զանգվածներին հասցնելու հրամայականը միշտ եղել է կարևոր խնդիր: Այսպես, ՅՈՒՆԵՍԿՈ-ի Կալինգայի անվան մրցանակի հանձնըման արարողությունից հետո նա ասաց. «...գիտության նվաճումների պոպուլյարիզացիան հասարակության բոլոր խավերի մեջ հանդիսանում է այն հզոր ուժը, որն ապահովում է ինչպես հասարակության, այնպես էլ բուն իսկ գիտության հետագա զարգացումը: Դա ապացուցում է հասարակության և գիտության զարգացման փոխհարաբերությունների պատմությունը»:
Ակադեմիկոս Է.Գաբրիելյանը, հանդիսանալով վառ անհատականություն, լինելով արտակարգ զգայուն ու բարձր ինտելեկտով օժտված, հոգեպես հարուստ ու բարեսիրտ անձնավորություն, վայելել է հայ և օտար գիտնականների ու բժիշկների սերն ու հարգանքը:
Անվանի բժիշկ-գիտնականի, առողջապահության և գիտության կազմակերպչի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահը մեծագույն կորուստ է Հայաստանի բժշկագիտության և առողջապահության համար:
27.10.2010 Կարդացեք նաև
Բանալի բառեր. Proteus mirabilis, Proteus vulgaris, հակաբիոտիկներ, ռեզիստականություն, ախտահանիչներ, զգայունություն
Հակաբիոտիկների ու դեզինֆեկտանտների նկատմամբ բակտերիալ ռեզիստենտականության խնդրի ուսումնասիրությունը ունի...
29.10.2010 Բանալի բառեր. հեպատիտ C, վիրուսային...
28.10.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZTJ7Ta' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ